Իսկ ինչու՞ փորձել
իրերը կոչել
ուրիշ անունով.
դրանից իրերն
հո չե՞ն փոխվելու,
դառնաղին, լեղին
մեղր կոչելով
չի՜ քաղցրանալու:
Ասպարեզ նետված
դու՝ վայ-հայորդի,
կեղծ դափնեպսակ
կախ տալու համար
մի կողմի վրա
թեք նայող վիզդ
ուղղել, շիտակել
ցանկացավ տերդ,
տարա՜վ, հասցրեց
օտար ափերը.
դու հո լա՜վ գիտես
քո մութ գեները:
Ծակտրեխներին
կարգելով հետնորդ՝
ինքդ մնացիր
ուսյալ առաջնորդ.
այս Երկրի վրա
մի հավերժություն
ո՞վ է մնալու:
Երբ ժամդ կգա
Երկնքի առաջ
պատասխան տալու`
օ՜ն, քեզ ընդառաջ
կգան հոգիներն
այն խեղճ-խաբված և
մոլորվածների,
ովքեր ակամա,
երբեմն՝ կամավոր
հրաժեշտ տվին
անպատիվ կյանքին՝
թույլ տալով Երկրին
տիրություն անել
անազգ վիժվածքին:
Անզուսպ թալանով
սկսածդ գործն է
հասնում ավարտին,
պայքարիդ վերջը
վերջդ կլինի,
ո՜վ մարդ տմարդի:
Անահիտ Սահակյան